Վրացական բանտում արդեն 24 օր հացադուլ իրականացնող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի վիճակը կտրուկ վատթարացել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանի բանտում արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովի առողջական վիճակը կտրուկ վատացել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա կինը՝ Սևինջ Սադիգովան լրատվամիջոցներին հայտնել է, որ  ամուսինը նախօրեին ուշագնաց է եղել բանտի հիվանդանոցում։

«Աֆղանը զանգահարել է հայտնել, որ առավոտյան ընկել է, երբ փորձել է ջուր խմել։ Երբ նա արթնացել է, տեսել է  բժիշկներին իր գլխավերևում։ Նրանից արյան անալիզ են վերցրել։ Աֆղանն ասաց, որ չի հիշում, թե որքան ժամանակ է եղել անգիտակից վիճակում։Նա հացադուլի մեջ է արդեն 24 օր։ Առողջությունը թույլ չի տալիս հացադուլ անել։ Այս գործողությունը կարող է սպանել նրան»,- նշել է կինը՝ դատապարտելով վրացական իշխանություններին՝ Աֆղանին ձերբակալելու և Բաքվին արտահանձնելու Ադրբեջանի կառավարության հրամանը կատարելու համար։

Սադիգովան ասել է, որ չնայած առողջական վիճակի վատթարացմանը՝ լրագրողը  հայտնել է, որ հացադուլը շարունակելու է մինչև վերջ։

«Ես աղաչեցի նրան դադարեցնել։ Բայց նա չի փոխում իր միտքը։ Նա ասաց, որ այն երկրներում, որտեղ օրենքները չեն գործում, ինքն իրեն պաշտպանելու միջոց չի տեսնում, բացի հացադուլից»,- պատմել է կինը։

Հիշեցնենք, որ Վրաստանի միգրացիոն ծառայությունը հրաժարվել էր ապաստան տրամադրել Ադրբեջանի քաղաքացի Աֆղան Սադիգովին։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել է նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։ Այժմ Սադիգովին սպառնում է արտաքսում Ադրբեջան։ Համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ստացվել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել  AzelTV-ի կայքի հմանդիր Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Դեռևս օգոստոսի 3-ին նրա կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Կինը կարծում է, որ վրացական ոստիկանությունն իր ամուսնուն ձերբակալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հրահանգով։ Հուլիսի 18-ին էլ Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային անցակետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող։

Լրագրողը Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Նա բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Մինչ այս Սադիգովը կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։

Էմմա Չոբանյան