Իսրայելն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ադրբեջանի և Իսրայելի միջև էներգետիկ ոլորտում կապերի ընդլայնման հարցեր են քննարկել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը և Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Էլի Քոհենը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է իսրայելցի նախարարը՝ ընդգծելով, որ ամրապնդում են կապերը Ադրբեջանի հետ։

«Այսօր ես հանդիպեցի Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովի հետ՝ քննարկելու էներգետիկ ոլորտում մեր համագործակցության ընդլայնման հարցը։ Որպես արտգործնախարար, ես բացել եմ Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը՝ շիա մահմեդական երկրի առաջին դեսպանատունը: Մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ ռազմավարական են, և ես մտադիր եմ շարունակել աշխատել՝ ամրապնդելու մեր երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներում»,-նշել է Քոհենը, որը նախկինում զբաղեցրել է Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի