Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս այս փուլում ստեղծել քննիչ հանձնաժողով. Գևորգ Կոստանյանը՝ հակադարձում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
Բոլորը

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն ասաց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը ԱԺ կանոնակարգ օրենքով արգելված է, քանի որ գաղտնալսման հարցով հարուցվել է քրեական գործ, որը Քննչական կոմիտեն արդեն իսկ ընդունել է վարույթ։

Ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ քրեական գործ հարուցված չէ արդարադատությանը խոչընդոտելու հանցակազմով, և հետևաբար հանձնաժողովը քննելու է այս հարցը արդարադատությանը անհարկի միջամտելու տեսանկյունից։

Ըստ Գևորգ Կոստանյանի՝ խոսքը չի կարող վերաբերել կոնկրետ հանգամանքներին, այս ձայնագրությունը հիմք է  հանդիսանում ընդամենը քննելու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապահովող մեխանիզմները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։