Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման մասին։

«Ցուցահանդեսը համարվում է ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջազգային միջոցառումներից մեկը, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ համաշխարհային բջջային կապի օպերատորները և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները։

Նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների առաջարկած լուծումները, նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումները։ Սա բացառիկ հնարավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային հեղինակավոր հարթակում։

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 3-ը հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/mwc-barcelona-2025-app-form
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում՝ MWC Barcelona 2025։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսերը, կեցության հետ կապված այլ ծախսերը հոգալու են ընտրված ընկերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: