Պատգամավոր, փոխքաղաքապետ, փաստաբան, խոսնակ․ ովքեր են հավակնում արդարադատության նախարարի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 12:24
Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել միջազգային մրցաշարում
16.02.2026 | 12:19
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
16.02.2026 | 12:10
Փետրվարից առավելագույնը 10 հազար դրամ հետվճար կհաշվարկվի թոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:03
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 12:01
Փաշինյանը կգլխավորի ՔՊ ցուցակը // Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:41
Հայկական ընկերությունները ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:33
Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին
16.02.2026 | 11:31
Հոկեյի Հայաստանի հավաքականը կխաղա Չեխիայի թիմի դեմ
16.02.2026 | 11:24
Պապիկյանը նախընտրական շրջանում հակառակորդի համար ամեն ինչ ցուցադրում է. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:17
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
16.02.2026 | 11:03
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:03
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 10:57
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 
Բոլորը

Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքն այսօր հրապարակեց արդարադատության նախարարի հավանական թեկնածուների անուններ՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, ՔՊ խմաբկցության պատգամավոր Արմեն Խաչատրյան և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան։ Ըստ կայքի՝ կուսակցության առաջիկա վարչության նիստում, հավանաբար, նրանից մեկը կընտրվի արդարադատության նախարար: Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունը։

Փոխքաղաքապետ, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում իր՝ արդարադատության նախարարի թեկնածուի առաջադրման մասին լուրերը։ Նազելի Բաղդասարյանի հետ էլ դեռևս չի հաջողվել կապ հաստատել։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի անունը ևս շրջանառվում է նախարարի պաշտոնի համար․ Factor TV-ի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ հայտարարեց, որ վարչությանը ներկայացվել են թեկնածուներ, սակայն դրանք պետք է քննարկվեն, ապա կուսակիցները քվեարկեն թեկնածուի օգտին, ինչից հետո ընտրված թեկնածուն կներկայացվի վարչապետին։ 

Շուրջ 2,5 տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը երկու շաբաթ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մինչ այդ, իշխող ուժի մի քանի պատգամավորներ ստորագրահավաք էին նախաձեռնել նախարարի դեմ։ Մասնավորապես, Արփի Դավոյանը, այս պահին թեկնածուի կարգավիճակ ունեցող Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ևս երկու տասնյակ ՔՊ-ականներ չէին թաքցնում դժգոհությունը Մինասյանից։

Ի վերջո, ստորագրահավաքն այդպես էլ վարչության նիստ չհասավ, նախաձեռնությունից 3 օր անց Մինասյանն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այդ ժամանակ էլ սկսեցին շրջանառվել նախարարի նոր թեկնածուների անուններ՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան և Արուսյակ Ջուլհակյան։ Factor TV-ի տեղեկություններով՝ Վարդանյանը հրաժարվել էր թեկնածությունից, Ջուլհակյանը նույնպես հակված չի եղել, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է միայն Դավոյանի թեկնածությունը, բայց նա չի ընտրվել։ Ավելի վաղ նա ընդգծում էր՝ թեկնածուն պետք է կուսակցությունից լինի։

Արդյո՞ք միայն կուսակցության գաղափարները կիսող անձը կարող է նստել արդարադատության նախարարի աթոռին։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացասական պատասխան է տալիս։

Թեև այս պահի դրությամբ շրջանառվող թեկնածուներից բոլորն էլ իրավաբանական կրթություն ունեն, սակայն միայն դա բավարար չէ այդ պաշտոնի համար, կարծիք է հայտնում Կարապետյանցը։

2018 թվականի հեղափոխությունից ի վեր 6 տարվա ընթացքում Հայաստանը 4 նախարար է փոխել, նրանցից ոչ ոք այդպես էլ մինչև վերջնաժամկետի ավարտը չի պաշտոնավարել։ Իշխանափոխությունից հետո նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնին մնացել է 1 տարի, նրան հաջորդած Ռուստամ Բադասյանը՝ 3 տարի, Կարեն Անդրեասյանը՝ 1 տարի, իսկ վերջին նախարար Գրիգոր Մինասյանը՝ 2,5 տարի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան