Ղրիմում նավթի պահեստում բռնկված հրդեհը 8 պահեստարան է ոչնչացրել

Լուրեր

08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
Բոլորը

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի նավթի ամենամեծ պահեստում, որը չէին կարողանում մարել մի քանի օր շարունակ, այրվել է ութ պահեստարան, ևս չորսը վնասվել է։ The Moscow Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ուկրաինական OSINT նախագիծը։

«Հրդեհը վնասել է 12 պահեստարան, ամբողջությամբ ոչնչացվել է 8-ը։ Այրվել են նաև տարածքում գտնվող շենքեր»,- նշում են վերլուծաբանները։

Նրանք տելեգրամյան ալիքներում նաև վնասված բազայի արբանյակային լուսանկարներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ բազայի միայն մեկ երրորդն էական վնաս չի կրել։

Ուկրաինայի զինված ուժերը Թեոդոսիայում նավթի պահեստին հարվածել էին հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Խոշոր հրդեհ էր բռնկվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացվել է ամերիկյան ATACMS հրթիռներով։ Քաղաքային իշխանությունները շրջանային բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ էին սահմանել՝ սահմանափակելով մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը հրդեհային գոտի:
Տարածաշրջանի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհը 3000 քառակուսի մետր տարածք է ընդգրկել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի