Թրամփի հանրահավաքի վայրի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կալիֆորնիայում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթից առաջ ոստիկանությունը ձերբակալել է զինված տղամարդու, որը փորձել է հանրահավաքի վայր մտնել «ինքնաշեն» համարանիշներով ավտոմեքենայով, գրում է Current time-ը։

Շրջանի ոստիկանապետը տեղի ունեցածն անվանել է «ենթադրաբար մահափորձի կանխում», փոխանցում է Southern California News Group-ը։

Los Angeles Times-ի հաղորդմամբ էլ՝ Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վեմ Միլլերը ձերբակալվել է Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ՝ հանրահավաքի մոտ տեղադրված անցկակետերից մեկում։ Միլլերի մոտ հայտնաբերել են որսորդական հրացան և ատրճանակ։ Զենքը լիցքավորված է եղել, կասկածյալից առգրավվել է պահունակը։

Ոստիկանապետ Չադ Բյանկոն ասել է, որ ձերբակալության ժամանակ Միլլերը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր և մամուլի աշխատակցի վկայական։ Նրա խոսքով՝ կասկածյալը գրանցված հանրապետական ​​է, որը մասնակցել է Նևադայի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրություններին 2022 թվականին։ Ենթադրվում է, որ Միլլերն աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է։

Տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել 5 հազար դոլար գրավի դիմաց: Նրա գործով դատական ​​նիստը նշանակված է հաջորդ տարվա հունվարի 2-ին։

Նշենք, որ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի դեմ արդեն երկու մահափորձ է կատարվել։ Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ կրակ էին բացել հանրապետական թեկնածուի ուղղությամբ։ Կրակողը սպանել էր հանրահավաքի մասնակիցներից մեկին, երեք մարդ վիրավորվել էր։ Փամփուշտներից մեկը վնասել էր Թրամփի ականջը։ Կասկածյալը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել էր դեպքի վայրում։

Սեպտեմբերի 15-ին էլ 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութին նկատել էին գոլֆի դաշտում, որտեղ խաղում էր Թրամփը։ Նրա անվտանգության աշխատակիցը կրակ էր բացել կասկածյալի վրա։ Վերջինը փորձել էր փախչել, սակայն ձերբակալվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի