Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնեց Հայաստանի նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ այդ պետական քաղաքականության մեջ բոլորի մոտ առկա է այն ընկալումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, որը ժամանակային առումով հեռու չէ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը  քննարկելու համար:

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հետ։

ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադբուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «հայկական կողմից առաջիկայում զարգացում կլինի»՝ ՀՀ նախագահը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան թուրք պաշտոնյան է հայտարարել, որովհետև իրականում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին բոլորիս է հայտնի:

«Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց պոտենցիալը Հայաստանն ունի. այսինքն՝ տարածաշրջանն ուղղակի դարձնել մատչելի, հասանելի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ընդհանրապես բոլոր երկրների և հենց տարածաշրջանային երկրների համար», – ընդգծեց ՀՀ նախագահը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը հենց դրանում է կայանում:Վահագն Խաչատուրյանը նորություն չի համարում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը՝ մատնանշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման կամ ճանապարհների բացման վերաբերյալ բանակցությունները միշտ էլ Հայաստանի օրակարգում են: