Մտածել են՝ ահաբեկչություն է. ինչպես է բերման ենթարկվել անառակաբարո գործողությունների մեջ կասկածվող ուսուցիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
Բոլորը

Ոչ ոք չգիտի կամ չի ուզում խոսել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցածի մասին, քանի որ Երևանի քաղաքապետարանն է արգելել։ Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են դպրոց և հենց դասի ժամանակ՝ երեխաների աչքի առաջ, գետնին փռել ֆիզիկայի ուսուցչին, ապա բռնի ուժով բերման ենթարկել։ Սոցցանցերում աշակերտների ծնողներն ահազանգում են՝ երեխաները շոկի մեջ են։ Նրանց խոսքով՝ երեխաները վախեցած իրենց են զանգահարել՝ խնդրելով գալ ու իրենց տանել դպրոցից։

9-րդ դասարանի աշակերտի ծնողի հիշատակած ուսուցիչը, ըստ ավելի ուշ Քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության, բերման է ենթարկվել երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածի հատկանիշներով․ «Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չի հրապարակվում»։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուտով ձերբակալված ուսուցչին կալանավորելու միջնորդության կներկայացնեն։ Իսկ այդ ընթացքում դպրոցում ակտիվ ելումուտը շարունակվում էր, բայց աշխատակիցները և ուսուցիչները խուսափում էին մեկնաբանություններից։

Դատապարտելով սեռական ենթադրյալ ոտնձգությունը՝ քաղհասարակությունը և սոցցանցերի օգտատերերը բարձրաձայնում են ԱԱԾ աշխատակիցների ոչ կոմպետենտ գործելաոճը անչափահաս երեխաների աչքի առաջ։

Այսպիսի պահվածքը երեխաների աչքում նսեմացնում է ուժային կառույցների աշխատակիցների կերպարը, կարծիք է հայտնում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա հարց է բարձրացնում, իսկ ի՞նչ կլինի, եթե մեղադրանքը վերջում չհաստատվի, ինչն է՛լ ավելի ցցուն դարձնի իրավապահների թույլ վիճակը։

Ուժային կառույցի աշխատակիցների բռնի գործողությունների մասով իր մտահոգությունն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ նշելով, որ արդեն իսկ գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: ՄԻՊ-ը նույնպես ուսումնասիրություն է սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան