ՀՀ քրեակատարողական հիմնարկների կադրերը կվերապատրաստվեն ԱՊՀ-ում․ համաձայնագիր է ստորագրվում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների կադրերը կվերապատրաստվեն ԱՊՀ երկրներում։ Կառավարության օրակարգում է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագրի հաստատումը։

Արդարադատության նախարարության շրջանառած նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ-ն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող բարձր մակարդակի կադրերի պատրաստումը պատկերացնում է նաև ԱՊՀ երկրների հետ համագործակցության շրջանակներում։

«Համաձայնագրով նախատեսվում է, որ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ պետությունների ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:

Քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ըստ ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ վերջինիս օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող կողմը»,- նշված է նախագծում:

Գերատեսչությունը որպես հիմնավորում էլ հիմքում դրել էլ է կառավարության 2021-2026թթ. Ծրագիրը, ըստ որի, կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը ու արդյունավետ համագործակցությունը։