Հացը թանկանում է. Հայաստանում ցորենի ցանքերը նվազել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում սեպտեմբերին ալյուրի գինը, օգոստոսի համեմատ, աճել է 1,2%-ով, իսկ հացը թանկացել է 0,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Բնակչության շրջանում հացի թանկացում ոմանք նկատել են, մի մասի կարծիքով էլ՝ էական փոփոխություն տեղի չի ունեցել։

Սպառողների ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ թանկացում կա, բայց ոչ բոլոր տեղերում․ համատարած թանկացման մասին խոսելը դեռ վաղ է։

«Ալյուրի թանկացում եղել է, որոշակի՝ ոչ բոլոր արտադրողների, համենայն դեպս, նկատվել է ալյուրի թանկացում։ Եթե ալյուրը թանկացել է, բնականաբար, հացն էլ թանկացած կլինի»,- նշում է փորձագետը։

Հայթյանի խոսքով՝ դեռևս ուսումնասիրում են պատճառները։

«Նախկինում լավաշը 370 դրամ էր փաթեթը, երեկ 400 դրամով եմ առել, արդեն 30 դրամի տարբերություն կար»,- նշեց Հայթյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականին հանրապետությունում 56,435 հեկտար ցորեն է մշակվել, 2022-ին ցանքատարածքները կրճատվել են շուրջ 1500 հեկտարով։ Նախորդ տարի ցորենի ցանքերի մակերեսը հասել է 69,143 հեկտարի, մինչդեռ այս տարի թիվը կտրուկ կրճատվել է՝ մշակվել է 55,032 հեկտար ցորեն։

Այս տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ Հայաստանում ցորենի ալյուրի և աշորայի արտադրությունը նվազել է շուրջ 25%-ով։ Եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսի տվյալներով Հայաստանում արտադրվել է 119 հազար տոննա ցորենի ալյուր և աշորա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրությունը կազմել է շուրջ 89 հազար տոննա։ Հայաստանի համար անհրաժեշտ ցորենի պաշարը լրացվում է ներկրման միջոցով, հիմնականում՝ Ռուսաստանից։

Իսկ Ռուսաստանում իրավիճակն այդքան էլ բարվոք չէ այս տարի։ Երաշտի ու արտադրության ավելի ցածր կանխատեսումների ֆոնին ցորենի գները բարձրացել են, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Միայն վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանում ցորենի գինը բարձրացել է 4,3%-ով և այժմ ամենաբարձրն է 2024 թվականի հունիսի 26-ից ի վեր։

Ըստ ռուսաստանյան վերլուծաբանների՝ եթե 2023 թվականի սեպտեմբերին ռուսական ցորենի 1 տոննայի գինը տատանվում էր 11,8-14,65 հազար ռուբլու միջակայքում, ապա այս տարի այն արդեն հասել է 16-17,5 հազար ռուբլու։ Ըստ փորձագետների՝ սա չի կարող չանդրադառնալ Հայաստանում ալյուրի ու հացի գների վրա։

Իսկ Հայաստանում ցորենի ցանքատարածությունների աճի նախադրյալներ չկան․ Կառավարությունը նախորդ տարի դադարեցրեց աշնանացան ցորենի սուբսիդավորումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշել էր, որ նպատակահարմար չեն համարում Հայաստանում ցորենի արտադրությունը խրախուսելը։

«Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է։ Օրինակ՝ 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420 հազար դրամ»,- նշել էր Պապոյանը։

Եվ մինչ Կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանում ցորենի արտադրության նպատակահարմարությունը, Ռուսաստանից  քողարկված սպառնալիքներ էին հնչել Հայաստանի պարենային անվտանգության վերաբերյալ՝ ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած քննադատության։

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը։ Գուցե, ելնելով դրանից, պետք էր Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսի մասնակցել և քննարկել սեփական պարենային անվտանգության հարցերը։ Դա ավելի արդար կլիներ, ինչո՞ւ խարդախություններ անել նրանց մեջքի հետևում, ովքեր քեզ կերակրում են և ապահովում պարենով»,- ասել էր Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան