Զելենսկին պատրաստ է մեղմել իր դիրքորոշումը ՌԴ-ի հետ բանակցությունների հարցում և պատրաստվել պատերազմի ավարտին. Bloomberg

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի և արևմտյան առաջնորդների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ մի քանի պաշտոնյաներ։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Զելենսկիի առաջարկած «հաղթական ծրագիրը» Վաշինգտոնում արժանացել է սառը ընդունելության։ ԱՄՆ պաշտոնյաները խնդրել են Կիևին ձևակերպել ճանապարհային քարտեզ, թե ինչ է իրեն անհրաժեշտ հաջորդ տարվա համար, ներառյալ՝ ռազմական տեխնիկան, արդյունաբերական զարգացման և ֆինանսական աջակցությունը: Ուկրաինայի նախագահն օգնականներ է ուղարկել Վաշինգտոն՝ պլանի մանրամասների վրա աշխատելու համար։

Պարբերականի տվյալներով՝ արևմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիևի վրա՝ հօգուտ պատերազմի դադարեցման կոնկրետ ծրագրի։ Բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանն ասել է՝ քանի որ Կիևը դեռևս չի բացահայտել իր ծրագրի բոլոր մանրամասները, ուկրաինացի պաշտոնյաները կարող են օգտագործել ռազմավարական երկիմաստության տարր, որը նրանց հետագա մանևրելու հնարավորություն կտա:

Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով, որը ծանոթ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններին, հրադադարի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից անվտանգության հուսալի երկկողմ երաշխիքներն իրականում կնշանակեն Կիևի անդամակցությունը դաշինքին։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հետևաբար, պարզ չէ, թե ինչ բանաձև կօգնի բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել։

Ուկրաինան պնդում է նախագահ Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձևի» իրականացումը, որը ներառում է վերադարձ 1991 թվականի սահմաններին և ռուսական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի կեսերին ներկայացրել է «հակամարտությունը դադարեցնելու» իր ծրագիրը։ Այն ներառում է Ուկրաինայի Զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական շրջաններից, Կիևի կողմից այդ տարածքների և Ղրիմի նկատմամբ վերահսկողության կորստի ճանաչումը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մերժումը, երկրի միջուկային զենքից ազատ կարգավիճակի ապահովումը և արևմտյան պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի նկատմամբ։ Կիևում ծրագիրն անմիջապես մերժել են՝ այն անվանելով անընդունելի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի