Պատժամիջոցներն ընդհանրապես գոյության իրավունք չունեն․ Ալիևը Մոսկվայում բողոքել է ԱՄՆ-ից

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հարցազրույց է տվել ռուսական «Ռոսիա-1» հեռուստալիքին, որի ընթացքում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին։ Նա խոսել է Բաքվի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ընդհանրապես դեմ է բոլոր տեսակի պատժամիջոցներին։

«Դրանք ընդհանրապես գոյության իրավունք չունեն։ Առավել ևս, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են և կիրառվում են բոլորովին անհիմն և ընտրողաբար։ Ուստի մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների, և կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտի համախմբված։ Մենք այս դիրքորոշումն ենք հայտնում մեր և ոչ միայն մեր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ»,- ասել է Ալիևը։

Հիշեցնելով, որ պատժամիջոցները Բաքվի նկատմամբ կիրառվել են 1992 թվականին, Ադրբեջանի նախագահը հավելել է․ «Այդ պատժամիջոցները չեղարկվեցին 2001 թվականին, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր օդային, ցամաքային և ծովային բեռները տարանցել Աֆղանստան՝ Ադրբեջանի տարածքով։ Եվ ամեն տարի ԱՄՆ նախագահը, անկախ կուսակցական պատկանելիությունից, իր որոշմամբ չեղարկում էր այդ պատժամիջոցները, մինչև այն պահը, երբ ԱՄՆ-ը փախավ Աֆղանստանից։ Դրանից հետո այս պատժամիջոցները կիրառվեցին մեր նկատմամբ։ Եվ ես նրանց մեղադրեցի երախտամոռության մեջ, կարծում եմ՝ սա ամենադաժան բառը չէ, որ կարելի է օգտագործել այս համատեքստում»։

Հիշեցնենք, որ օրերս Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ին մեղադրել էր «հակաադրբեջանական քայլերի» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի