Նեթանյահուն լիբանանցիներին տեղեկացրել է Նասրալլայի իրավահաջորդների սպանության մասին
Քաղաքականություն
09.10.2024 | 12:13Իսրայելական բանակը սպանել է «Հըզբոլլահ» արմատական շարժման երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդին, դրանից հետո՝ մյուս իրավահաջորդին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 8-ի երեկոյան Լիբանանի քաղաքացիներին ուղղված ուղերձում։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել ինքն իրեն: Իսրայելն իրավունք ունի հաղթելու, և դա կանի: Մենք թուլացրել ենք «Հըզբոլլահ»-ի հնարավորությունները: Մենք սպանել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ անձամբ Նասրալլահին, Նասրալլայի իրավահաջորդին և մյուս իրավահաջորդին»,- ասել է Նեթանյահուն լիբանանցիներին ուղղված ուղերձում։
Հասան Նասրալլան, որը ղեկավարել է «Հըզբոլլահ»-ն ավելի քան 30 տարի, սպանվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան Բեյրութի հարավային Դահիե թաղամասում գտնվող շարժման կենտրոնակայանի վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում։ Նասրալլայի իրավահաջորդը Հաշեմ Սաֆիեդդինն էր, որը նախկինում եղել է «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավարը։
«Հըզբոլլահ»-ը պաշտոնապես չի հայտնել նոր առաջնորդի անունը։
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի