ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերի շրջանակում ստացվել է անձնագրի փոխանակման շուրջ 350 դիմում

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այս անգամ շրջիկ այց է իրականացրել Լոռու մարզում։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։

«Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք Լոռու մարզում։ Մեզ հետ տանում ենք տեխնիկական կապի միջոցներ, համապատասխան ձևաթղթեր, որպեսզի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի մատչելի ու արդյունավետ լինեն»,- ներկայացնում է ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շանոյանը:«Անձնագրի փոխանակում, առաջին անգամ անձնագրավորում, հաշվառման դիմումներ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվություն և քաղաքացիության դիմումների ընդունում. սրանք են սպասարկման հիմնական ուղղությունները։

Շրջիկ ծառայության մեկնարկից մինչ օրս ստացվել են անձնագրի փոխանակման շուրջ 350 և քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մի քանի տասնյակ դիմում։ Ամենաշատ դիմումները ստացվել են Արմավիրի մարզի Արաքս, Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Ստեփանավան բնակավայրերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանը նշում է. «Մարզերն ամբողջությամբ ավարտելուց հետո ծառայությունը կլինի ըստ պահանջարկի։ Որ համայնքում քաղաքացիների պահանջարկ լինի, այդ համայնք էլ կմոտենա շրջիկ ծառայությունը»։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ նախարարության բարեփոխումների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն առաջնահերթություն է։ Դրական են նաև քաղաքացիների արձագանքները։ Շրջիկ ծառայության այցերի մասին քաղաքացիները իրազեկվում են տեղական ինքնակառավարման մարմիններից։Հաջորդը կսպասարկվեն Շիրակի մարզի բնակիչները՝ ստանալով արագ և որակյալ ծառայություններ։