Շոլցը Բեռլինում կընդունի Բայդենին, Մակրոնին և Սթարմերին՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս շաբաթ Բեռլինում կհյուրընկալի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ Ջո Բայդենին, Էմանուել Մակրոնին և Քիր Սթարմերին՝ Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինայի կոնտակտային խմբի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գերմանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյային։

Գործակալության տվյալներով՝ առաջնորդները Կիևին կհավաստիացնեն, որ Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը կշարունակվի, ինչպես նաև կքննարկեն Ուկրաինայի համար «արդար և կայուն խաղաղության հասնելու ուղիները»։

Դրանից հետո Շոլցը, Բայդենը, Մակրոնը և Սթարմերը կմեկնեն Ռամշտայն ավիաբազա՝ հանդիպելու Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հետ։ Խմբի հավաքին կմասնակցեն շուրջ 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերն ընդգծել էր, որ Ջո Բայդենի Գերմանիա այցի կարևորագույն բաղադրիչներից մեկը կլինի շարունակական աջակցությունն Ուկրաինային՝ ռուսական ագրեսիան կասեցնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի