Շոլցը դատապարտել է հակասեմականությունը և Իսրայելի նկատմամբ «կույր ատելությունը»

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման առաջին տարելիցին ընդառաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել համերաշխություն ցուցաբերել Գերմանիայի բոլոր հրեաների նկատմամբ։ Երբեք չպետք է այնպես լինի, որ հրեա համաքաղաքացիները «վախի և սարսափի մեջ ապրեն այստեղ՝ Գերմանիայում»,- X-ում հրապարակված տեսաուղերձում ասել է կանցլերը․ փոխանցում է DW-ն։

Ըստ Շոլցի՝ անհնար է պատկերացնել, որ «հրեաներն այլևս չեն կարող համարձակվել կիպա հագած տանից դուրս գալ, որ գերմանական համալսարանների հրեաները կնախընտրեն չասել, որ իրենք հրեաներ են»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը կոչ է արել երբեք չհամակերպվել հակասեմականության և Իսրայելի նկատմամբ կույր ատելության հետ։ «Մեր ամբողջ պետությունը և այս երկրի բոլոր պարկեշտ մարդիկ լիակատար համերաշխ են Գերմանիայի հրեաների հետ»,- նշել է նա:

Օլաֆ Շոլցը հիշեցրել է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո՝ 2023 թվականի հոկտեմբերին, նա այցելել է Իսրայել և հանդիպել պատանդների հարազատների հետ։ «Ես երբեք չեմ մոռանա այն մարդկանց դեմքերը, ովքեր չգիտեն, թե երբևէ կտեսնեն իրենց դուստրերին, մայրերին, քույրերին, հայրերին, որդիներին կամ եղբայրներին»:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ «Իսրայելի վրա հրեշավոր հարձակմամբ» ՀԱՄԱՍ-ը նաև աղետ է հրահրել Պաղեստինի ժողովրդի համար. «Այնքան ավերածություններ, այնքան տառապանքներ, այնքան զոհեր և վիրավորներ»: Հետևաբար, ըստ Շոլցի, Գերմանիայի կառավարությունը շարունակում է համառորեն ձգտել հրադադարի հաստատմանը։