Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին:

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: Նախարարը շեշտել է, որ միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա և համոզմունք հայտնել, որ այս 3 օրերի ընթացքում հնարավություն է ստեղծվելու բացահայտելու ԱԲ կողմից մարդկության և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններն ու գործիքակազմերը, որոնք գալիս են փոխելու առհասարակ բոլորիս, մեր կյանքն ու մոլորակը:

Հայրապետյանը ընդգծել է, որ WCIT-ն չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար և բարի երթ մաղթել կոնգրեսի աշխատանքներին:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշել է, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրել է, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը:

Շան Սիան մատնանշել է, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք լրջորեն քննարկում են արհեստական բանականության կիրառելիության հարցը տարբեր ասպարեզներում և նրանց միջև առկա է լուրջ մրցակցություն: Սակայն այս համատեքստում առանձնահատուկ կարևորել է այն փաստը, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը հանուն ընդհանուր բարօրության, հանուն ավելի արդյունավետ համակարգերի ստեղծման՝ ընդգծելով նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը կառավարությունների հովանու ներքո, ինչն ավելի արժեքավոր է դարձնում համագործակցությունը թվային հարթակում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նույնպես արժևորել է համաժողովի Հայաստանում անցկացումը՝ կարևորելով համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեման՝ արհեստական բանականությունը:

Ելույթ է ունեցել նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ իր հերթին հույս է հայտնել, որ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ քննարկումները կլինեն հրապուրիչ բոլորի համար:
WCIT-ն տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ է:

WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ երկրում մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։