Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Մերիդիան էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել տարվա ամենատեխնոլոգիական «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։  Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

ԲՏԱ նախարարությունն այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք» էքսպոյին ներկայացել է նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով:

Նախարարության միասնական տաղավարում ներկայացված են «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը», «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը», «Հայփոստը», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը», «Ինժեներական քաղաքը»: Բացման հանդիսությանը՝ նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հյուրերին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի ուժեղ և մրցունակ տնտեսությունն է.

«Տնտեսություն, որը գիտելիքահենք է, որի հիմքում դրված են նորարարությունները և բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում է արտահանելի ճյուղերի խթանումը, որտեղ արտադրական գործընթացների արժեշղթան հենց մեր երկրի ներսում առավելագույնս երկարացվում է։ Տնտեսություն, որի տրամաբանությունը և փիլիսոփայությունը խրախուսում է ոչ թե հումք, այլ՝ պատրաստի արտադրանք արտահանել մեր երկրից։ Այս ամենի լավագույն արտացոլանքը կարելի է տեսնել հենց «ԴիջիԹեք»-ի շրջանակներում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը զուգընթաց քայլում է տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ունենալով նույն ընկալումը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, կարևորել «ԴիջիԹեք»-ի միջազգայնացման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը։ Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական այն նոր գործիքներին, որոնք ներդրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նշելով, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման ամենակարևոր հենասյունն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Այնուհետև նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է էքսպոյի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։

«ԴիջիԹեք 2024»-ի ընթացքում տեղի կունենա նաև DigiTalks-ը, որտեղ միջոցառման 3 օրերի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական կրթության, էկոհամակարգի զարգացման, տաղանդների կառավարման լավագույն փորձի, տեխնոլոգիական վերջին նորարարությունների, ինչպես նաև արհեստական բանականության, դրա ազդեցության և նոր մարտահրավերների վերաբերյալ թեմաներ: Նշենք նաև, որ «ԴիջիԹեք 2024»-ի տարածքը գերազանցում է 10 հազար քմ-ն։ «Ստարտափների արահետում» ներկայացված են մոտ 100 ստարտափ: Գործում է նաև «վերելակային ելույթի» (elevator pitch) հնարավորությունը․ նորարար գաղափարներ ունեցող անհատները կկարողանան դրանք ներկայացնել անմիջապես ներդրողներին։ «ԴիջիԹեք»-ը Հայաստանում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Կազմակերպիչը՝ ավանդաբար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է՝ ԱՏՁՄ-ն։ «ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսների անցկացման մեկնարկը տրվել է 2005 թվականին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։