ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են Բլինքենին՝ ստիպելու Բաքվին COP29-ին ընդառաջ ազատ արձակել հայ գերիներին և բոլոր քաղբանտարկյալներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շուրջ 60 ամերիկացի  կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին  Բլինքենի՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ, գրում է Reuters-ը։

Օրենսդիրները, որոնց թվում են 10 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի 48 անդամներ, Բլինքենին հորդորել են ստիպել Ադրբեջանին «շոշափելի միջոցներ ձեռնարկել» քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունները, որոնք «խաղաղության բանակցությունները խաթարելու վտանգ են ներկայացնում» այն բանից հետո, երբ Բաքուն վերականգնել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը:

«Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում ճնշում գործադրել՝ հասնելու անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը բոլոր քաղբանտարկյալների, պատանդների ու գերիների, այդ թվում՝ էթնիկ հայերի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի COP29-ում հաջող դիվանագիտության համար»,- ասված է նամակում:

COP29-ի Ադրբեջանի նախագահությունից անմիջապես չեն պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության դիմումին։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ այս տարեսկզբին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը ՄԱԿ-ի պաշտոնյային ուղղված նամակում ասել էր, որ քաղաքական գործիչը խոշտանգումների է ենթարկվել Ադրբեջանում կալանքի տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի