ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ Լիտվայի ԱԳ նախարարի հայտարարությունները Բաքուն «անհիմն և անընդունելի» է որակել

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կողմից Ադրբեջանի մասին արտահայտած տեսակետները «լիովին անհիմն են և անընդունելի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Կցանկանայիքն հիշեցնել Լիտվայի արտաքին գործերի նախարարին, որը նշել է Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության փակուղային վիճակը, կոչ է արել ԵԽԽՎ-ի հետ երկխոսել բաց հարցերը լուծելու համար, որ երկխոսությունը դադարեցվել է և հանգեցրել փակուղու ոչ թե Ադրբեջանը, այլ ԵԽԽՎ 76 պատգամավորները, որոնք պաշտպանել են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավական տեսակետից կասկածելի նախաձեռնությունը։ Նույնիսկ այդ հայտնի քայլից հետո, որը տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի կանոնադրության խախտման հետևանքով՝ ԵԽԽՎ-ն գերազանցելով իր լիազորությունները, ադրբեջանական կողմը դրսևորել է բաց երկխոսություն տարբեր ուղիներով և անկեղծ շահագրգռվածություն իրավիճակի հանգուցալուծման հարցում։ Ակնհայտ է, որ լիտվական կողմը, որը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն է, բոլորովին մտահոգված չէ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի իրավունքներով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Նա հավելել է, թե հատկապես Արցախի գրավումից հետո ԵԽԽՎ-ն վարկաբեկում է Ադրբեջանին, և որ կառույցում ներկայացված լինելն Ադրբեջանի իրավունքն է, որը պետք է ապահովվի անվերապահորեն։

«Նշելով, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից կամավոր Հայաստան մեկնած հայազգի անձանց իրավունքները պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, և կարևոր է հարգել նրանց վերադարձի իրավունքը, Լիտվայի նախարարը, չգիտես ինչու, չի խոսում Հայաստանի տարածքից այս կամ այն ​​պատճառով վտարված ավելի քան 300 հազար ադրբեջանցիների իրավունքների մասին։ Նման կողմնակալ դիրքորոշմամբ ելույթ ունենալու փոխարեն՝ ավելի լավ կլիներ, որ լիտվացի նախարարը կենտրոնանար իր գործունեության վրա և ԵԽԽՎ-ին կոչ աներ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հետ երկխոսությունն ու համագործակցությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի ու ԵԽ-ի համագործակցությունը մտել է փակուղի։

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանում խոսքի ազատության իրավունքի խախտման մասին հաղորդումներով»,- ասել էր Լանդսբերգիսը՝ մատնանշելով անհամաչափ քրեական պատժամիջոցները նրանց նկատմամբ, որոնք փորձել են օգտագործել խոսքի ազատությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի