Բաքվի համագործակցությունը ԵԽ-ի հետ փակուղի է մտել․ Լիտվայի ԱԳ նախարար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ցավալի է, որ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը փակուղի է մտել։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում։

Հուլիսին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում մատնանշում էր Բաքվի կառույցի հետ համագործակցությունից հրաժարվելը։

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանում խոսքի ազատության իրավունքի խախտման մասին հաղորդումներով»,- ասել է Լանդսբերգիսը՝ մատնանշելով անհամաչափ քրեական պատժամիջոցները նրանց նկատմամբ, որոնք փորձել են օգտագործել խոսքի ազատությունը:

Անդրադառնալով 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելուն՝ նա ընդգծել է «ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև բաց ու ներառական երկխոսության կարևորությունը՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար»։

«Ադրբեջանը կազմակերպության լիիրավ անդամ է, ինչպես բոլոր անդամ երկրները, և պարտավոր է հետևել Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին չեղարկել ԵԽԽՎ պատգամավորների մուտքի արգելքը, շարունակել բարեխիղճ փոխգործակցությունն ու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտների հետ և շտապ վերադառնալ ԵԽԽՎ ղեկավարության հետ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների ապագայի վերաբերյալ խորհրդակցություններին»,- նշել է Լանդսբերգիսը։

Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ նա ասել է, որ Նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղության գործընթացին։ Լանդսբերգիսը նաև ողջունել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթացը:

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Ի պատասխան՝ Բաքուն վերջերս հայտարարել էր, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի