Amnesty International-ը Ֆրանսիային կոչ է արել հրատապ հետաքննել Ալիևի քննադատի սպանությունը

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ֆրանսիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկենդերլիի մահվանը։

«Վիդադի Իսկենդերլիի բռնի մահը պետք է արդյունավետ և արագ հետաքննվի։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի իշխանություններին դիտարկել նրա սպանության բոլոր հնարավոր դրդապատճառները, ներառյալ՝ նրա քննադատությունը Ադրբեջանի նախագահի և կառավարության հասցեին, որն էլ հանգեցրել է նրա արտաքսմանը։ Այս զազրելի հանցագործությունը պետք է հրատապ հետաքննվի, հանցագործության բոլոր կասկածյալները պետք է արդար դատավարության ընթացքում պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։

Նա նշել է, որ վերջին տարիներին սա երկրորդ դեպքն է, որ Ֆրանսիայում աքսորում ապրող ադրբեջանցին դառնում է դանակահարության զոհ։

«Փարիզը պետք է ապահովի վտանգի տակ գտնվող անձանց արդյունավետ պաշտպանությունը, որոնք միջազգային պաշտպանություն են փնտրում Ֆրանսիայում: Աշխարհը պետք է իմանա, թե ով է պատասխանատու ֆրանսիական հողի վրա ադրբեջանցի էմիգրանտների դեմ իրականացված այս հարձակումների և քայլերի համար, որպեսզի դա չկրկնվի»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ Իսկենդերլին հարձակման էր ենթարկվել Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում իր բնակարանում սեպտեմբերի 29-ին ու երկու օր անց հիվանդանոցում մահացել։ Նրան դանակի 24 հարված էր հասցվել։ Իսկենդերլին հայտնի է Ադրբեջանի կառավարության ու նախագահ Իլհամ Ալիևի հասցեին կոշտ քննադատություններով։ Ադրբեջանում նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, կալանավորվել է և դատապարտվել։ Շուրջ 10 տարի առաջ նա մեկնել է Ֆրանսիա և ապաստան գտել այնտեղ։

Հավելենք, որ 2021 թվականի մարտին էլ ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Մուհամեդ Միրզալին էր Ֆրանսիայի Նանտ քաղաքում հարձակման ենթարկվել։ Նրան դանակի 16-17 հարված էր հասցվել, սակայն բլոգերը ողջ է մնացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի