Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականի որդու ընկերությանը

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով մաքսատուրքից ազատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի որդուն պատկանող պլաստմասսե իրերի՝ տարաների, շշերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ընկերությանը։ Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ չի նշվում, թե որքան գումարի դիմաց է ընկերությունն ազատվում մաքսատուրքից, որը սովորաբար նշված է լինում այլ ընկերությունների արտոնություն կամ մաքսատուրքից ազատելու որոշումների դեպքում։

Կառավարության հիմնավորման մեջ միայն ասվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) ընկերությունում 50 տոկոս մասնաբաժին ունի Սամվել Թումանյանը, նույնքան էլ՝ Լևոն Մելիքսեթյանը։

«ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ»-ի տնօրենը Սամվել Թումանյանն է, իսկ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Թումանյանին իր խորհրդական էր նշանակել 2021թվականի նոյեմբերի 24-ին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, Թումանյանը ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2015-ին Սերժ Սարգսյանի կողմից։

Մանյա Պողոսյան