Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ-ի մասին խորհրդարանի ընդունած օրենքը

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, ինչը նշանակում է, որ վիճահարույց օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, և փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո, գրում է Civil Georgia-ն։

Նախագահը չի օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։ Նախագահը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել իր որոշումը։

Սեպտեմբերի 17-ին երկրի իշխող «Վրացական երազանքի» մեծամասնության կողմից ընդունված ԼԳԲՏ-ի դեմ օրենսդրական փաթեթը բաղկացած է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հիմնական օրինագծից և Վրաստանի տարբեր օրենքներում 18 ուղեկցող փոփոխություններից։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո թույլ չի տրվի գրանցել «այլընտրանքային» ամուսնական միություն, իսկ այն մարդկանց, որոնք նույնականացնում են իրենց որպես այլ սեռ հետ,  քան իրենց կենսաբանական սեռն է, չի  թույլատրվի երեխա որդեգրել։Արգելվելու է  փաստաթղթերում նշել անձի սեռից տարբերվող սեռը,  ինչպես նաև կատարել սեռափոխության գործողություններ։

Ուսումնական հաստատություններում արգելվում է «ԼԳԲՏ քարոզչությունը», ինչպես նաև հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են այլ սեռով անձի նույնականացմանը, նույնասեռական հարաբերություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի