Իսրայելը լրացուցիչ զորքեր է ուղարկում Լիբանանի հարավ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Իսրայելական բանակը լրացուցիչ դիվիզիա է ուղարկում Լիբանանի հարավում ցամաքային պատերազմին մասնակցելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական զորամիավորումների թիվը դասակարգված է, սակայն սովորաբար դիվիզիան բաղկացած է առնվազն 10,000 զինվորից։

Այսքան մեծ թվով զինվորների ավելացումը տեղի է ունենում՝ չնայած Իսրայելի այն պնդումներին, որ իր գործողությունը Լիբանանում «սահմանափակ է, տեղային ու թիրախավորված»։ Իսրայելի պաշտպանության ուժերը տասնյակ գյուղերի Լիբանանի քաղաքացիներին կոչ են արել հեռանալ իրենց տներից և շարժվել Ավալի գետից հյուսիս, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանից մոտ 30 մղոն հեռավորությամբ:

Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիան և լրացուցիչ ուժերը միանում են գործողություններին, որոնք ուղղված են Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Իսրայելի բանակից հայտնում են, որ դիվիզիայի կազմում ընդգրկված են Գոլանիի բրիգադի, 188-րդ զրահատանկային բրիգադի և 6-րդ հետևակային բրիգադի զինծառայողները։ Նրանց ուղեկցում են Իսրայելի ռազմաօդային ուժերը և 282-րդ հրետանային բրիգադը։

Լիբանանի հարավում իսրայելական զորքերի ամբողջական թիվը հայտնի չէ։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աղբյուրն ասել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի ռեյդ են իրականացրել Լիբանան-Իսրայել սահմանին, սակայն լիբանանյան տարածքում չեն մնացել։ Գնահատականը, որ Իսրայելը դեռևս  լայնածավալ ներխուժում չի սկսել, կիսում են լիբանանյան անվտանգության ուժերի երկու այլ բարձրաստիճան աղբյուրներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի