Իրանը հարյուրավոր հրթիռներ է պատրաստել Իսրայելի կամ ԱՄՆ-ի հարվածի դեպքում օգտագործելու համար․ NYT

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Իրանը հարյուրավոր հրթիռներ է պատրաստել, որոնք կարող է օգտագործել, եթե Իսրայելը կամ ԱՄՆ-ը պատասխան հարված հասցնեն։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ)՝ իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

«Իրանցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են պատրաստել արևմտյան սահմաններից արձակելու համար, եթե Իսրայելը կամ նրա հիմնական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, պատասխան հարված հասցնեն»,- աղբյուրների խոսքերն է մեջբերում ամերիկյան պարբերականը։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել հրեական պետության ուղղությամբ, որոնցից շատերը որսացել են։ Այդուհանդերձ, սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրթիռներն ընկնում երկրի տարբեր հատվածներում։

Իսրայելի տարածքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ըստ իսրայելական կողմի՝ անօրինական ներգաղթյալ Գազայի հատվածից։ Շտապօգնության ծառայությունը հայտնել է մի քանի անձանց բեկորային վնասվածքներ ստանալու մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի