Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։

«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնել է Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։

«Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասել է Չերնամորյանը։