Իսրայելի ցամաքային հարձակումը Լիբանանի դեմ անօրինական օկուպացիայի փորձ է․ Թուրքիայի ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի կողմից ցամաքային հարձակման միջոցով Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումն անօրինական օկուպացիայի փորձ է։ Այս հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսրայելական զորքերը պետք է դուրս գան լիբանանյան տարածքից։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Այս հարձակումը սպառնում է տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգությանն ու կայունությանը։ Այս վտանգավոր ներխուժման փորձը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միգրացիայի նոր ալիքի և առիթ կտա ծայրահեղականներին ամբողջ աշխարհում: Այս իրադարձությունները կազդեն նաև այն երկրների վրա, որոնք քաղաքական աջակցություն և զենք են տրամադրում Իսրայելին»,- նշվում է հայտարարության մեջ։

Անկարան նաև կոչ է արել ՄԱԿ-ին՝ քայլեր ձեռնարկել։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պահպանի միջազգային իրավունքը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի այս հարձակման դեմ, որն ուղղված է Լիբանանի օկուպացմանը: Իսրայելի կատարած յուրաքանչյուր հանցագործություն նաև հարված է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Հիմնական քայլը, որ պետք է արվի տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար, Գազայում անհապաղ և մշտական ​​հրադադարի հասնելն է։ Գազայի հատվածում խաղաղություն հաստատելն ամբողջ մարդկության պարտականությունն է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի