Ադրբեջանի Մեջլիսում արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ժամանակավոր հանձնաժողով։ Ադրբեջանական լրատվամջոցների հաղորդմամբ՝ հարցը քննարկվել և ընդունվել է Միլլի Մեջլիսի՝ այսօր կայացած աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել պատգամավոր Ռամիդ Նամազովը, անդամներ՝ Ամինա Աղազադեն, Քյամրան Բայրամովը, Նուրլան Հասանովը, Գայա Մամեդովը, Սևիլ Միքայիլովան, Ռասիմ Մուսաբեկովը, Գյուլշան Փաշաևան, Զաուր Շյուքուրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով 7-րդ գումարման Մեջլիսի առաջին նիստում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե արտաքին շրջանակները, չկարողանալով մարսել «իրենց հաղթանակը, նոր ծրագրեր են մշակում Ադրբեջանի դեմ»։

Մեջլիսի այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե «այսօր Ադրբեջանը բախվում է բարդ սպառնալիքների, որոնք նպատակ ունեն խաթարել հասարակության վստահությունը պետության և կայունության նկատմամբ»։ Ըստ նրա՝ բազմաթիվ փորձեր են արվում մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանն ու պետությանը։

Գաֆարովան ասել է, որ խորհրդարանի նորաստեղծ արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը կրելու է կանխարգելիչ բնույթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի