Ալիևը ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» է անվանել և հերթական անհիմն տարածքային պահանջները ներկայացրել

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ որդու Հեյդար Ալիև կրտսերի հետ Բաքվում մասնակցել է ադրբեջանցի աշուղ Ալասկերի հուշարձանի բացմանը։ Ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին հիշել է Հայաստանի մասին, քանի որ Ալասկերն ապրել ու ստեղծագործել է Հայաստանում՝ Վարդենիսի շրջանի Ազատ գյուղում։

«Ինչպես գիտեք, աշուղ Ալասկերը իր ողջ կյանքն ապրել է Գոյչայում՝ Ադրբեջանի հինավուրց հողում, արարել, իսկ կյանքի վերջին տարիներին ստիպված է լքել հայրենի հողը։ Այդ ժամանակ նա 97 տարեկան էր, երբ 1918 թվականին հայ վայրենիներն ադրբեջանցիներին ենթարկեցին էթնիկ զտումների։ Սա 20-րդ դարում ադրբեջանցիների առաջին տեղահանումն էր իրենց հինավուրց հողից՝ Արևմտյան Ադրբեջանից։ Ցավոք, դրանից հետո մեր ժողովուրդը երկու տեղահանության ենթարկվեց»,-հայտարարել է Ալիևը։

Ընդամենը մեկ տարի առաջ Արցախն էթնիկ զտման ենթարկած, իսկ ներկայում այնտեղ վանդալիզմով զբաղված Ալիևը նաև հայտարարել է․ «Մեր ազգը 20-րդ դարում ենթարկվել է բռնագաղթի երեք ալիքների՝ առաջինը 1918-ին, երկրորդը՝ 1940-50-ականներին, երրորդը՝ 1980-ականների վերջին  1990-ականների սկզբին։ Երկու տեղահանություններից հետո որոշակի ժամանակ անց ադրբեջանական ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն՝ մեծ մասը, եթե ոչ բոլորը։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքի ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց պապենական հողերը։ Դրա համար շատ պատճառներ կան: Իհարկե, հայրենիքի սերը, այդ հողերը չեն մոռացվել և չեն մոռացվելու, այդ հողերը չտեսած արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդներն ապրում են հայրենիքի կարոտով։ Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերում, բայց ապրել են այդ հողերը վերադառնալու հույսով, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն տեսարանը կտեսնենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալիս»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո առաջին շաբաթների ու ամիսների ընթացքում Բաքվի հասցեին բազմաթիվ «անհիմն մեղադրանքներ» են հնչել։

«Մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին։ Ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար մեծ տերությունները միջազգային տարբեր հարթակներում բացահայտ հարձակվեցին մեզ վրա, և սկսվեց Սառը պատերազմը։ Սա շարունակվում է նաև այսօր։ Մենք կրկին կանգնած ենք չարի ու զրպարտության լայնածավալ արշավի առջև։ Սա կարո՞ղ է ազդել մեր կամքի վրա: Երբե՛ք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի