«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ
Երևանում երկօրյա պայքարից հետո ավարտվեց «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը։
Սամբոյի միջազգայի ֆեդերացիայի որոշմամբ` հաջորդ տարի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ։
Մրցաշարի փոխանցիկ թիմային գավաթը նվաճել են Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի տակ հանդես եկող ռուս մարզիկները:Հայ մարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճեցին 7 մեդալ՝ 2 արծաթ և 5 բրոնզ։