ՍԴՀԿ. Անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը տարածել է հայտարարություն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, սահմանային լարվածության վերաբերյալ:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում  վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության,  մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների չեզոք հայտարարությունների հետ կապված:

Միջնորդ պետությունների անհասցե, առանց կոնկրետ գործողությունների կեցվածքն ազատում է պաշտոնական Բաքվի ձեռքերն ու հնարավորություն տալիս Արցախի Հանրապետության և Ադրբեջանի  շփման գծի ողջ երկայնքով իրականացնել  իրավիճակն ապակայունացնող ռազմական գործողություններ, որի հետևանքով  գրեթե անհնարին է դառնում այս երկրի հետ ցանկացած բանակցություն: Նմանատիպ ահաբեկչական գործողությունները հղի են ամենաանկանխատեսելի հետևանքներով, որի անմիջական պատասխանատվությունը կրում է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև միջնորդ երկրները՝ խնդրին ուղիղ և հասցեական չմիջամտելու և ալիևյան ռեժիմին չզսպելու համար:

Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն անընդունելի է համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը, որը բացարձակապես անհասկանալի է՝ հաշվի առնելով  հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու արդարացի զայրույթ է առաջացնում մեր հասարակությունում:

Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»,-ասված է հայտարարության մեջ: