Չինաստանում նորագույն միջուկային սուզանավ է խորտակվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանում Չժոու դասի նորագույն միջուկային սուզանավ է խորտակվել․ դա տեղի է ունեցել Ուհան քաղաքի մոտ գտնվող նավաշինարանում, աղբյուրները հայտնել են The Wall Street Journal-ին, Reuters-ին և AP-ին:  Թեև դեպքը տեղի է ունեցել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, այդ մասին նոր է հայտնի դառնում։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ սուզանավը վերջին անգամ տեսել են մայիսի վերջին Յանցզի գետի նավամատույցում, որտեղ այն սարքավորվում էր մինչև ծով դուրս գալը։ Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաև միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին։

Planet Labs-ի կողմից արված արբանյակային լուսանկարների համաձայն՝ կռունկները խորտակման վայր են ժամանել հուլիսի սկզբին՝ սուզանավը գետի հատակից բարձրացնելու համար: Հայտնի չէ, թե արդյոք խորտակման պահին նավը միջուկային վառելիք է տեղափոխել,թե ոչ, սակայն դա չի բացառվում, նշում են WSJ-ի զրուցակիցները։ Նշաններ չկան նաև, որ արտակարգ դեպքից հետո ջրի նմուշներ են վերցվել։
Միաժամանակ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) ռազմածովային ուժերը փորձել են թաքցնել միջադեպը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը Reuters-ին հայտնել է, որ դիվանագիտական առաքելությունը «ծանոթ չէ [նշված] իրավիճակին»։

«Ուսուցման ստանդարտների և սարքավորումների որակի վերաբերյալ ակնհայտ հարցերից բացի, միջադեպը ավելի խորը հարցեր է առաջացնում PLA-ի ներքին հաշվետվողականության և Չինաստանի պաշտպանական արդյունաբերության վերահսկողության վերաբերյալ, որը երկար ժամանակ է թաղված է կոռուպցիայի մեջ», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրը WSJ-ին:

Խորտակված սուզանավը կառուցել է China State Shipbuilding Corp.-ը Վուաչանգ նավաշինարանում: Պենտագոնի զեկույցի համաձայն՝ 2022 թվականի դրությամբ Չինաստանն ուներ միջուկային էներգիայով աշխատող բալիստիկ հրթիռներ կրող վեց սուզանավ, վեց միջուկային շարժիչով հարվածային սուզանավ և 48 դիզելային շարժիչով հարձակողական սուզանավ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի