Ալիևը չի հարձակվում ՀՀ-ի վրա, որովհետև ԱՄՆ-ն և Իրանը արգելում են դա անել, ռազմական ներուժը չի հերիքում պատերազմել․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Նյու Յորքում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։ Բլինքենն ասել էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։ Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Կհաջողվի՞ Նյու Յորքում համաձայնության հասնել․ Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հետ զրույցում բացասական է պատասխանում այս հարցին՝ հիմնվելով Ադրբեջանի վարքագծի և ռազմավարության վրա․

«Ադրբեջանը պատերազմը շարունակում է, ռազմական ուժ ունի և ուզում է այն մաքսիմալ օգտագործել, չի ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Հայկական կողմի մոտեցումը անհասկանալի է․ ի՞նչ է նշանակում 80%-ով համաձայնեցված պայամանագիրը ստորագրել, դա իմաստ չունի։ Պայմանագիրը ստորագրվում է, երբ 100 տոկոսով համաձայնեցված են բոլոր հարցերը։ Եթե դրանք չես համաձայնեցրել, իմաստ չկա խոսել այդ մասին։ Հայկական դիվանագիտության մոտեցումն այն է, որ ուզում են արագացնել պրոցեսները, մինչդեռ՝ միջավայրը պատրաստ չէ նման արագացման։ Նման արագացումը և պայմանագիրը չի նպաստում հայկական շահերին, ինձ անհասկանալի է այս արագությունը, թե ինչու են այդ ճանապարհով գնում»։ Արզումանյանը համոզված է՝ խաղաղության պայմանագիրը իմաստ ունի, երբ երկու կողմը վստահում են իրար։

«Բայց երբ գիտես, որ քո հակառակորդը քեզ նայում է թշնամական ձևով, դուրս չի գալիս նման մոտեցումից․․․ Ադրբեջանը, ՌԴ-ն և Թուրքիան ավտորիտար երկրներ են, իրենց սահմանափակված չեն զգում պայմանագրով։ Ինձ համար այս մարտավարությունը անհասկանալի է։ Նիկոլ Փաշինյանը նաև ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բայց այսօր արցախահայությունը չկա՝ ենթարկվել է ցեղասպանության։ Նույն այդ երկրներ են, որոնց համար թուղթը արժեք չունի։ Ավտորիտար երկրներ են դրանք, դուք կարող ես զսպել Ադրբեջանին, ՌԴ-ին, Թուրքիային, նրանց ռազմական գարոծողությունները կկասեցնես միայն հզորանալու միջոցով։ Դրա համար դու պիտի օգտագործես դիվանագիտությունը ժամանակ շահելու համար, և այդ ժամանակը օգտագործես Հայաստանի հզորացման համար։ Ինչ-որ հույսեր կապել պայմանագրի և ստորագրության հետ․․․ հույս կապել, որ դիվանագիտությամբ կչեզոքացնես ռազմական ագրեսիան, դա նայիվ, հանցագործ մոտեցում է»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը կանցնի լայնածավալ հարձակման, երբ պատրաստ կլինի՝ կհորինի նարատիվներ, սակայն այսօր չի հարձակվում, որովհետև 2020-ի պատերազմից չի վերականգնվել, ու նաև՝ դա անել չի կարողանում․ ԱՄՆ-ն և Իրանը արգելում են դա անել, ռազմական ներուժը չի հերիքում նման պատերազմ սկսելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան