ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել 9 երեխայի

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ 9 երեխայի է փոխանցել Ուկրաինային։ ՌԴ երեխաների իրավունքների հարցերի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ասել է, որ խմբում 12-ից 17 տարեկան 8 տղա և 17 տարեկան մեկ աղջիկ է։ Նրանցից շատերը Ռուսաստանում եղել են իրենց տատիկների ու պապիկների հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փոխանակմանը մասնակցել է Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ ալ-Թանին։

«Երկրի ներկայացուցիչները մասնակցում են ուկրաինական կողմի հետ բանակցություններին, ուղեկցում երեխաներին ու հարազատներին, հոգում են տրանսպորտային և այլ ծախսեր։ Աշխատանքներին մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, երեխաների տարածաշրջանային օմբուդսմենները, համապատասխան գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ»,- ասել է Լվովա-Բելովան։

Մինչ օրս 62 ընտանիքից 80 երեխա վերամիավորվել է Ուկրաինայում և երրորդ երկրներում իրենց հարազատների հետ, իսկ ութ ընտանիքից 13 երեխա վերադարձել է Ռուսաստան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի