Բլինքենը ՌԴ միջուկային դոկտրինը փոխելու՝ Պուտինի հայտարարությունն «անպատասխանատու» է որակել

Լուրեր

23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին հայտարարություն։

«Այն միանգամայն անպատասխանատու է։ Կարծում եմ՝ աշխարհում շատերը պարզ խոսեցին այս մասին, երբ նա ավելի վաղ վախեցնում էր միջուկային զենքով, ներառյալ՝ Չինաստանը»,- ասել է Բլինքենը MSNBC-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ անհրաժեշտ է հայտարարել միջուկային նման հռետորաբանության անթույլատրելիության մասին, հատկապես՝ այն ժամանակ, երբ Նյու Յորքում անցկացվում է Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, որտեղ քննարկվում է հետագա զինաթափման և միջուկային զենքի չտարածման անհրաժեշտությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինը նախօրեին ասել էր, որ միջուկային դոկտրինում փոփոխություններ են կատարվելու՝ պատասխան միջուկային հարվածի հիմքերն ընդլայնելու համար։ Դա կարող է արվել նաև Ռուսաստանի համար ինչ-որ «կրիտիկական իրավիճակում»՝ ի պատասխան սովորական սպառազինությունների կիրառման։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի