Ալիևը որդուն, ըստ ամենայնի, պատրաստվում է նշանակել Ադրբեջանի երկրորդ փոխնախագահ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խորհրդակցություն է անցկացրել երկրի տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, նստած է երկրորդ փոխնախագահի աթոռին։

Ըստ արարողակարգի՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ վարչապետն ու նրա տեղակալները պետք է նստեն նախագահի ձախ կողմում, իսկ փոխնախագահները՝ աջ կողմում։ Քանի որ առաջին տեղում նստած է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այն աթոռը, որտեղ նստած է Հեյդար Ալիևը, ըստ ամենայնի, նախատեսված է երկրորդ փոխնախագահի համար։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում արդեն ակտիվորեն քննարկվում է պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիևի մասնակցությունը խորհրդակցությանը։

Նշենք, որ Ադրբեջանում 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջին փոխնախագահի ու փոխնախագահների պաշտոններ են ստեղծվել։ 2017 թվականի փետրվարին Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ադրբեջանում այս տարի փետրվարին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից ու կառավարության կազմի նշանակումից հետո, ի դեպ, Մեհրիբան Ալիևի վերանշանակում չի եղել։

2017-ից մյուս փոխնախագահների պաշտոնները շարունակում են մնալ թափուր մինչ օրսս։

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևն այս տարեսկզից սկսել է որդուն նախապատրաստել քաղաքական ակտիվ գործունեության՝ իր հետ մի շարք պաշտոնական միջոցառումների տանելով։ Ադրբեջանում հատկապես բուռն քննարկվում էր հունվարին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բեն Զաիդ ալ-Նահյանի պատվին տրված ընդունելությանը Հեյդարի Ալիևի մասնակցությունը։ Պաշտոնական միջոցառմանն Ալիևը մասնակցել էր ոչ թե կնոջ, այլև առաջին անգամ որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ։

Էմմա Չոբանյան