Էրդողանը մեկնել է ԱՄՆ-ից՝ բաց թողնելով Բայդենի հետ ընթրիքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վաղ առավոտյան մեկնել է Նյու Յորքից՝ բաց թողնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդների համար կազմակերպված ընթրիքը։ Սպասվում էր, որ Էրդողանը մասնակցելու է սեպտեմբերի 25-ին կայանալիք ընթրիքին, սակայն հանդիպումներն ավարտելուց հետո նա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Նյու Յորքից, գրում է Bianet-ը։

Նրանք Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանից մեկնել են նախագահական «CAN» ինքնաթիռով տեղական ժամանակով ժամը 12.40-ին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում այսօր ժամանակով 9։30-ին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրդողանը միանալու է Բայդենի միջոցառմանը։ Պլանների փոփոխության վերաբերյալ Անկարայից պաշտոնական պարզաբանում չի եղել։ Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում է ենթադրություն, որ Էրդողանի որոշումը կապված է Գազայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին ԱՄՆ վարչակազմի աջակցության հետ, ինչը նա խստորեն քննադատել է Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ։

Միաժամանակ, Էմինե Էրդողանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի կողմից կազմակերպված առանձին ճաշին՝ ԳՎ-ին ներկա առաջնորդների կողակիցների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի