Ուկրաինայի նախագահի գրասենյակը միջուկային դոկտրինը փոխելու՝ Պուտինի առաջարկը «շանտաժ» և «ահաբեկում» է որակել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ռուսաստանի միջուկային դոկտրինը փոխելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը «միջուկային շանտաժ» և «ահաբեկում» է որակել։

«Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանում այլ բան, աշխարհին վախեցնելու այլ գործիքներ չկան: Այդ գործիքները չեն աշխատի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ռուսական միջուկային դոկտրինում փոփոխությունը նպատակ ունի ստեղծել «անորոշություն և երկիմաստություն պատասխան միջոցների հնարավորության վերաբերյալ», The Washington Post-ին ասել է ՄԱԿ-ի զինաթափման հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Պավել Պոդվիգը:

Պարբերականի մեկ այլ զրուցակից՝ ռուս պաշտոնյա, որը խոսել է անանունության պայմանով, ավելի վաղ նշել է, որ Արևմուտքն «իմունիտետ է զարգացրել» Պուտինի նման սպառնալիքների նկատմամբ, և դրանք «ոչ մեկին չեն վախեցնում»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերին նվիրված ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է միջուկային դոկտրինը փոխելու նոր նախաձեռնություններ։ Ի թիվս այլ բաների՝ նա առաջարկել է հաստատել, որ միջուկային տերության աջակցությամբ ոչ միջուկային պետության կողմից ագրեսիան կհամարվի համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի