Ուկրաինան պիտի՛ ռմբակոծի ՌԴ-ի խորքի զենքի պահեստները․ Զելենսկին կխնդրի ԱՄՆ-ին ժամանակակից զենք տրամադրել․ Ալեքսանդր Բոժկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Բոլորը

Նյու Յորք մեկնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին կներկայացնի «Հաղթանակի պլան»-ը։ «Ռուսաստանի սկսած պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան շատերը կարծում են»,- ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ասել է, որ հաղթանակի ծրագիրը, որը նա հինգշաբթի կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ուկրաինայի հզորացումն է։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության ծրագիրը Ռուսաստանի հետ բանակցությունների մասին չէ։
«Միայն ուժի դիրքերից մենք կկարողանանք դիվանագիտական ճանապարհով Պուտինին մղել խաղաղության»,- ասել է նա։ Ինչպե՞ս է դա հնարավոր, ինչքանո՞վ է Արևմուտքը պատրաստ աջակցելու Ուկրաինային այնքան, որ հաղթանակ գրանցվի, որպեսզի հեռահար զենքերի կիրառման թույլտվություն տրվի՝ ՌԴ-ի խորքում ստրատեգիական նշանակության օբյեկտների խոցման նպատակով։
ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Ուկրաինայի նախագահի նշած պլանը հրապարակված չէ, և քիչ են տեղեկությունները, բայց կարելի է պատկերացնել, թե այդ ծրագրի հիմնական գաղափարը որն է։

«Եթե կարճ ձևակերպենք, դա այն է, որ մենք խնդրում ենք մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերներին՝ օժանդակեն մեզ, որ կարողանանք հաղթանակի հասնել այս պատերազմում։ Դա ինչ է նշանակում, որ իրենք կարողանան ՌԴ-ին ստիպել՝ նստել բանակցությունների շուրջ։ Իհարկե՝ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ, քանի որ պատերազմը պետք է ավարտվի բանակցություններով և խաղաղության մասին փաստաթղթի ստորագրմամբ։ Բայց շատ կարևոր է, որ այդ բանակցությունները անցնեն ոչ թե ՌԴ-ի թելադրանքով, այնպես՝ ինչպես Պուտինն է դա պատկերացնում, այլ՝ Ուկրաինայի շահերը նույնպես պետք է հաշվի առնվեն։ Այն ծրագիրը, որի մասին խոսել է Զելենսկին, այն մասին է, թե Ուկրաինան ինչպես է տեսնում պատերազմի ավարտը։ Մենք տեսնում ենք այնպես պատերազմի ավարտը, որ ՌԴ-ն զորքերը դուրս քաշի Ուկրաինայից, և մենք կարողանանք վերադարձնել Ուկրաինայից օկուպացված տարածքները։ Դա մեր թիվ մեկ պատկերացումն է պատերազմի ավարտի մասին»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն։

Օրերս Բայդենին հարց էին ուղղում հեռահար թիրախներ խոցելու նպատակով զենքի մատակարարաման մասին։ Նա ասում էր՝ այդպիսի որոշում չկա։ Բոժկոն կարծում է, որ ԱՄՆ-ի դրական որոշումը կարող է մարտի դաշտում իրավիճակ փոխել․

«Միայն դիվանագիտական ճանապարհով չի կարելի ստիպել ՌԴ-ին նստել բանակցությունների սեղանի շուրջ, և հավասար մակարդակով բանակցել, զրուցել, պայմանավորվել խաղաղության մասին։ Պուտինը գրավել է Ուկրաինայի զգալի մասը, և մենք միայն ուժով կհարկադրենք նրան մեզ հետ հաշվի նստել։ ՌԴ-ն միայն ուժի իրավունքն է հասկանում, ոչ թե իրավունքի ուժը։ Ուկրաինային հարկավոր է, որ Արևմուտքը տրամադրի ժամանակակից զենք, մեզ թույլատրեն ռմբակոծել՝ խփել ՌԴ-ի խորքերում գտնվող շատ կարևոր օբյեկտների, օրինակ՝ զենքի պահեստների։ Դա մենք կարողանում ենք անել, և մենք մի քանի անգամ հաջողության ենք հասել, բայց դա քիչ է։ Ցավոք, մեր գործընկերները թույլ չեն տալիս, որ մենք օգտագործենք իրենց տրամադրած ուժեղ հրթիռները, որպեսզի մենք դա անենք։ Մենք դա անում ենք միայն մեր զենքերով, որոնք զորեղ չեն այդքան էլ։ Դրա համար էլ շատ կարևոր է, որ Զելենսկին Բայդենի հետ հանդիպման ժամանակ կարողանա համոզել ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի նա հաշվի առնի այդ հանգամանքը։ Դա մեր պահանջն է։ Պուտինը գիշատիչ է, պատերազմով ԽՍՀՄ-ի տարածքները ուզում է վերադարձնել․ Ուկրաինայում նա չի կանգնելու։ Արևմուտքը պիտի օգնի մեր հաղթանակին, նա պատերազմի համը զգացել է, որպես գիշատիչ չի բավարարվի միայն Ուկրաինայով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան