«Կարմիր մահիկի» ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկն» ունի 2 մլն կամավոր և 9 հազար հաստիքային աշխատող։ Աշխարհի շատ երկրներում ներկայացված  ընկերակցությունը, բացի աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքմանը, նաև տարբեր երկրներում գործող կլինիկաներ, բուժարաններ ու հեմոդիալիզի կենտրոններ ունի։  

«Անհրաժեշտ  սարքավորումներով ու դեղորայքով ապահովված մեր բուժարաններն անվճար սպասարկում են սոցիալապես անապահով բնակչությանը»,-նշել է Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին` հավելելով, որ պատրաստ են նման ծրագիր սկսելու և զարգացնելու նաև Հայաստանում։

Բարձր գնահատելով ինչպես «Կարմիր մահիկի» ընկերակցության բարեսիրական գործունեությունը, այնպես էլ Իրանում առողջապահության ոլորտի առաջընթացը` Լևոն Ալթունյանը պարաստակամություն է հայտնել նպաստելու հարևան երկրի հետ առողջապահության  ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դեղերի արտադրության, բժշկական պարագաների ու դեղերի ներկրման և արտահանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս առողջապահության ոլորտում երկու երկրի միջև արդեն իսկ զարգացող փոխգործակցության  ընդլայնմանը նպաստելու իր ցանկությունն է հայտնել։

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ կքննարկվեն Հայաստանում բուժարան բացելու իրանցի գործընկերների կողմից ներկայացված ընդունելի առաջարկի մանրամասներն ու կազմակերպական հարցերը։