Էրդողանի խորհրդականը հայտարարել է, թե Իսրայելը ծրագրում է հարձակվել Թուրքիայի վրա

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Յիգիթ Բուլութը պնդում է, որ Իսրայելը ծրագրում է հարձակվել Թուրքիայի վրա, գրում են տեղական լրատվամիջոցները։

Բուլութը X սոցիալական ցանցում գրառմամբ պնդել է, որ Իսրայելը թիրախավորելու է Թուրքիան իսլամական սրբավայրերի, այդ թվում՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի վրա հարվածներ հասցնելուց հետո։

«Կարճ ժամանակում Իսրայելը հարձակվելու է Ալ-Աքսա մզկիթի և մեր մյուս սրբավայրերի վրա։ Այնուհետև, ինչպես բազմիցս հայտարարել է մեր նախագահը, թիրախը լինելու է Թուրքիան։ Խնդրում եմ, եկեք բացե՛նք մեր աչքերը։ 100 տարի առաջ Արևմուտքը միավորվեց և հարձակվեց Թուրքիայի վրա, շահառուն Հունաստանն էր։ Մենք տեսնում ենք նույն հարձակումը, որը գալիս է 100 տարի անց: Այս անգամ Իսրայելն է։ Նրանք, ովքեր տեսնում են ճշմարտությունը, պետք է հավաքվեն, հիմա ժամանակն է դա ասել առանց վախի»,- գրել է Բուլութը։

Նա նաև նշել է, որ C-400 համակարգերը Թուրքիայի առանցքային պաշտպանությունն են Արևմուտքի ավելի լայն հարձակման դեմ: Բուլութն ընդգծել է Թուրքիայի ենթադրյալ «պոկումը Արևմուտքից»՝ կոչ անելով երկրին շարունակել անկախ ճանապարհը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու դիմումից հետո:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի