Փաշինյանի հանդիպումը Էրդողանի հետ ճիշտ էր, բայց Թուրքիան կդնի նախապայմաններ՝ սահմանը բացելու դիմաց․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Օրերս ՔԿ-ն հաղորդել է ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք բացահայտելու մասին՝ 3 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ըստ իրավապահների՝ հավաքագրել են ՀՀ և ԼՂ բնակիչների, յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսական ռուբլի վճարի դիմաց՝ նրանց փոխադրել Ռուսաստան՝ այնտեղ եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու համար։ Հատկանշական է, որ ըստ ՔԿ-ի՝ հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են ՌԴ Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ։ Նախնական ստուգումից հետո նրանք տեղակայվել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են արդեն իրենց հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։ Ըստ կոմիտեի՝ հավաքագրված անձանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանը մաքրելու և փրկելու կոչեր: Այս ֆոնին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրան հարող ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարում են հոկտեմբերի 2-ից ընդդիմադիր հակաիշխանական պայքարը ակտիվացնելու մտադրության մասին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին հարց ուղղեցինք, թե արդյո՞ք ինքը տեսնում է ՀՀ-ում ապակայունացման վտանգ՝ այն աստիճանի, որը ռիսկի տակ կդնի պետության անվտանգությունը։

«Կրեմլը ատում է Փաշինյանի իշխանությանը, օգնում է Ադրբեջանին՝ հարձակվել ՀՀ-ի դեմ, պրոռուսական ուժերի միջոցով անկայուն վիճակ է ստեղծում։ Այդ բոլոր մեթոդները փորձել են, տեսել են չի ստացվում, հիմա ուժային քայլերի են գնում՝ բայց այդ մեթոդները չեն անցնում։ Ռուսաստանն էլ զբաղված է Ուկրաինայով։ Բացի այդ, մեր հասարակությունը ինտելեկտուալ է, չի հաջողվի նրան հաղթել, հատկապես՝ Արցախի բռնի տեղահանումից հետո։ Նույնիսկ պրոռուսական ընդդիմության վրա «ստավկա» դնելը չի աշխատում՝ ժողովուրդը չի գնում նրանց հետևից։ Կոնկրետ այս զինված խմբի մասին չեմ կարող ասել՝ ինչքանով է լուրջ, ես քննիչ չեմ։ Բայց այն, որ ՌԴ-ն ուզում է ուժային մեթոդով հեղաշրջում անել ՀՀ-ում, ես կասկած չունեմ, թե որ խմբի միջոցով դա կանի, ես չգիտեմ»։ Քաղաքագետը պնդեց, որ ՀՀ իշխանությունը պետք է պրոֆիլակտիկ գործողություններ ծավալի։

«ՌԴ-ն ուզում է կիրառել նույն մեթոդը, որը կիրառվել է ԼՂ-ում, երբ որ ասեց ԼՂ նախկին իշխանություններին, որ պաշտոնանկ անեն Արայիկ Հարությունյանին, բերեն իրենց դրածոյին, խոստացավ, որ կաջակցեն։ Սակայն խաբեցին, դրածոյին բերեցին, բայց չաջակցեցին։ Արայիկ Հարությունյանը չէր ուզում հրաժարական տալ, շատերը մոռացել են՝ նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ էին հնչել։ Արայիկ Հարությունյանը ստիպված էր դուրս գալ, և դա ավարտվեց նրանով, որ ԼՂ-ն ոչ լեգիտիմ միավորում դարձավ։ Հիմա ուզում են նույնը ՀՀ-ում անել։ Ինչ-որ խժդժություններ և կրակոցներ են, դուք լսե՞լ էիք, որ ՀՀ-ում այդքան կրակեն։ Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ այս պրոցեսի մի մասը արհեստականորեն արվում է ՌԴ-ով, իրենց հատուկ ծառայություններով։ Դժբախտաբար, հայեր կան, ովքեր խաբվում են, էմոցիոնալ հեշտ է խաբել, ասել՝ տեսար, հանձնում է, ինչին էմոցիոնալ արձագանք է լինում։ Այն, որ ՌԴ-ի կողմից կարող է լինել հեղաշրջման փորձ, ես կասկած չունեմ, նույնիսկ այդտեղ քննարկման տեղ չեմ տեսնում։ Բայց որ իրենց ուզածին չեն հասնի, միանշանակ է։ Փորձեցին քաղաքական ընդդիմությանը արհեստականորեն ուժեղացնել, բայց չի ստացվել։ Մարդիկ հասկանում են՝ ովքեր պրոռուսական են, մեզ կործանման են տանում, գուբերնիայի կարգավիճակի են տանում, դա է պատճառը, որ կտրուկ աճել են եվրաինտեգրացիայի կողմնակիցները»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։ Քաղաքագետը հարցազրույցում անդրադարձել է նաև Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը և ՀՀ-Թուրքիա կարգավորման հնարավորությանը, Ադրբեջանի նախագահի կողմից սպառնալից հայտարարություններին, Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումից սպասելիքների, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի կողմից Արցախի հայերի վերադարձի հարցն ընդգծող հայտարարության և այլ զարգացումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան