Իսրայելը որսացել է հրթիռը, որի թիրախը, ենթադրաբար, Մոսադի կենտրոնակայանն է եղել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Հըզբոլլահը» չորեքշաբթի հայտարարել է, որ բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության կենտրոնակայանի ուղղությամբ: Միաժամանակ, իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել խմբավորման զինյալներին Լիբանանի հարավում, գրում է VOA-ն։

Իսրայելացի զինվորականները հայտնել են Լիբանանից արձակված հրթիռը որսալու մասին: Հարձակման պատճառով Թել Ավիվում միացվել են օդային ռմբակոծման տագնապի ազդանշանները։

Իսրայել-Լիբանան սահմանին հակամարտության սրումը կլինի չորեքշաբթի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի գլխավոր թեման։

Միաժամանակ, ռազմական գործողությունները զսպելու և ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը կանխելու դիվանագիտական ջանքերի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Մակրոնի գրասենյակը հայտարարել է, որ Ֆրանսիայի առաջնորդն «ընդգծել է Իրանի պատասխանատվությունը՝ աջակցելու ընդհանուր ապաէսկալացիային և օգտագործելու իր ազդեցությունը ապակայունացնող դերակատարների վրա»:

Իրանն աջակցում է և՛ լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, և՛ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին, որի դեմ Իսրայելը կռվում է Գազայի հատվածում։

Լիբանանի առողջապահական մարմինները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 564 մարդ, վիրավորվել՝ 1800-ը:

Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Բեյրութի հարավային արվարձաններին հասցված հարվածներից մեկի հետևանքով սպանվել է Իբրահիմ Մուհամմադ Քոբեյսը, ում Իսրայելը նկարագրել է որպես «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար, որը վերահսկել է խմբավորման հրթիռային համակարգերը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի