Թրամփին նախազգուշացրել են Իրանի կողմից մահվան սպառնալիքների մասին․ շտաբի ներկայացուցիչ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Դոնալդ Թրամփին, ըստ նրա նախընտրական շտաբի, տեղեկացվել է Իրանի կողմից նրան ուղղված «իրական և կոնկրետ մահվան սպառնալիքների» մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հատուկ ծառայությունները պարզել են, որ վերջին ամիսներին ավելացել են նախագահի հանրապետական ​​թեկնածուի դեմ շարունակվող և համակարգված հարձակումները, այդ սպառնալիքների նպատակն է սպանությամբ ապակայունացնել ԱՄՆ-ն և նրան քաոսի մեջ գցել»,- ասել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Չունգը։

Անցյալ շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ այլ հետախուզական ծառայություններ հայտնել էին, որ իրանցի հաքերները Թրամփի թիմից նախկինում գողացված փաստաթղթեր են առաջարկել գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբին, որն արդեն դուրս է եկել նախագահական մրցապայքարից։ Օգոստոսին էլ Թրամփի թիմը տեղեկացրել էր հաքերային հարձակման մասին։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ խափանել են ամերիկացի քաղաքական գործիչների դեմ մահափորձի դավադրությունը, որը, իբր, համակարգված է եղել Իրանից: Դավադրության մասնակիցների թիրախներից մեկը պետք է լիներ Դոնալդ Թրամփը։

Իրանը հերքել է Թրամփի դեմ դավադրությանը մասնակցության և ԱՄՆ նախընտրական արշավին միջամտելու մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի