Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան․ COVID-ի հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները կրկին երկարաձգել են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորած հատուկ կարանտինային ռեժիմը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ըստ փաստաթղթի՝ երկրում հատուկ կարանտինային ռեժիմի տևողությունը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Նշենք, որ հատուկ կարանտինային ռեժիմը նախկինում երկարացվել էր մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից կարանտինային ռեժիմում է, չորս տարի է՝ երկրի ցամաքային սահմանները փակ են։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ աշխարհի բոլոր երկրները դուրս են եկել կարանտինային ռեժիմից, Ադրբեջանում այն պարբերաբար երկարաձգվում է, թեև համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։

Սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ սահմանների պահպանումը բացատրել էր արտաքին սպառնալիքներով։

«Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի