Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Լուրեր

06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պոկում վարժությունում Ամրոյանը գլխավերևում պահել է 100 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա 128 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 191 կգ արդյունքով: Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել էր 77, ապա 81 կգ կշռող ծանրաձողերն ու այս վարժությունում ցույց տվել 7-րդ արդյունքը: Ալեքսանդրան երրորդ մոտեցմամբ չէր կարողացել բարձրացնել 83 կգ-ն:

Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրել էր 110 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում դարձել էր փոքր արծաթե մեդալակիր:

Ընդ որում, ամիսներ առաջ ենթարկվելով ուսի վիրահատության՝ Ալեքսանդրան առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում: