Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութին «թիրախային հարվածների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հյուսիսի նետերը» ռազմական օպերացիայի շրջանակում Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին հարվածների նոր ալիքի մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ բանակը «թիրախային հարվածներ» է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։

Ամբողջ օրվա ընթացքում իսրայելական բանակը հաղորդել է, որ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտում «Հըզբոլլահ»-ի թիրախներին: Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանի հարավային որոշ շրջանների վրա։

«Խոցված թիրախները ներառում էին հրամանատարական կենտրոններ, շենքեր, որտեղ զենք էր պահվում, և ահաբեկչական այլ ենթակառուցվածքներ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ի գրառման մեջ:

Իսրայելական բանակը հավելել է, որ հարվածների արդյունքում Լիբանանում երկրորդական պայթյուններ են գրանցվել, ինչը ցույց է տալիս, որ տուժած շենքերում զենք է պահվել, հավելել են Իսրայելի բանակում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» հարձակողական գործողության մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղի բնակիչներին կոչ է արել լքել «Հըզբոլլահ»-ի կառույցներին մոտ գտնվող տարածքները: Լիբանանի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 558 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1,8 հազարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի