Օմսկի դատարանը կալանավորել է 16-ամյա երկու դպրոցականներին, որոնք կասկածվում են Մի-8 ուղղաթիռը հրկիզելու մեջ

Լուրեր

23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Բոլորը

ՌԴ Օմսկ քաղաքի դատարանը մինչև նոյեմբերի 21-ը նախնական կալանքի տակ է վերցրել 16-ամյա երկու դպրոցականներին, որոնք կասկածվում են Մի-8 ուղղաթիռը հրկիզելու մեջ։ Երկուսն էլ դարձել են ահաբեկչության գործով մեղադրյալներ (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կետերով)։ Current Time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է մարզային դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «Baza» և «Shot» տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Օմսկում ձերբակալել են դեռահասների, որոնք ներկայացել են որպես Ռոմա և Անտոն։ Ենթադրվում է, որ նրանք սեպտեմբերի 21-ի երեկոյան մտել են տեղի ավիաբազա, որտեղ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել Մի-8 ուղղաթիռի վրա։ Նախնական տեղեկություններով՝ տեխնիկան դուրս է գրվել։

Բերման ենթարկվելիս դպրոցականները հայտնել են, որ Telegram-ի միջոցով հանձնարարություն են ստացել, իբր, վուկրաինացի կուրատորներից», որոնք ուղղաթիռը հրկիզելու համար խոստացել են 20 հազար դոլար, բայց հետո ջնջել են նամակագրությունը և անհետացել։

Սեպտեմբերի 11-ին նման միջադեպ է տեղի ունեցել Նոյաբրսկում (Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան): Այնտեղ երկու դպրոցականներ՝ 13 և 14 տարեկան, իբր, այրել են Utair ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը՝ հանձնարարությունը կատարելու դեպքում 5 միլիոն ռուբլու վարձատրության խոստման դիմաց։ Երկուսն էլ բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի